Նախորդ տարի ՎԶԵԲ-ը 117 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

hayn_player

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2022 թվականին 117 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՎԶԵԲ-ից, ֆինանսավորումը հիմնականում տրամադրվել է հեռահաղորդակցության և ֆինանսական հաստատությունների ոլորտներին՝ վարկային գծերի և առևտրի ֆինանսավորման միջոցով փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու նպատակով։

Բոլոր ներդրումներն արվել են մասնավոր հատվածում։

«Մենք տրամադրել ենք առևտրի ֆինանսավորման աջակցություն և օգնել ենք մեր հաճախորդներին կառուցել ավելի ներառական, ավելի կանաչ և թվայնացված տնտեսություն՝ տեղական բանկերին տրամադրելով ֆինանսավորում, որը հետագայում ուղղված կլինի նրանց կողմից բիզնեսների վարկավորմանը և պարունակում է լրացուցիչ դրամաշնորհային խթաններ Հայաստանում Եվրոպական միության պատվիրոկությունից:

Մենք նաև ընդլայնել ենք հեռահաղորդակցության ենթակառուցվածքը՝ աջակցելով այս կենսական ցանցի ընդլայնմանը, հատկապես դեպի գյուղական վայրեր»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ