Կեղծ թղթադրամ իրացնելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և բաժին են տեղափոխել է 53-ամյա տղամարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

timthumb.jpg

Հունվարի 28-ին ոստիկանություն է զանգել մայրաքաղաքի բնակիչ մի կին և հայտնել, որ անցած տարվա դեկտեմբերի 21-ին Վերնիսաժում մի տղամարդ իրենից գնել է ոսկյա զարդ և վճարել է 50 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները: Հենց Վերնիսաժում, կեղծ թղթադրամ իրացնելու հիմնավոր կասկածով, նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու:

Նա ներկայացվել է քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

--00—ԶՀ