Այրվածքներ ստացած 3 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

ֆֆ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ։

Այս մասին 24News-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ Խաչատրյանը նշեց, որ այս պահի դրությամբ հրդեհի բռնկումից հետո կենտրոն տեղափոխված բոլոր 3 զինծառայողներն էլ հիվանդասենյակում են, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հունվարի 19-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։ 7 վիրավոր հունվարի 19-ին տեղափոխվել էր Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, 4-ը դուրս էին գրվել համապատասխան բուժօգնությունից հետո, իսկ 3-ը տեղափոխվել էին Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ