Հայանիստում Mitsubishi Pajero-ն բախվել է էլեկտրասյանը, բռնկվել․ հայրը և 2 երեխաները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

1

Հունվարի 30-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում 32-ամյա Մանվել Վ․-ն իր վարած Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենայով Հայանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ համգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, հայտնվել դաշտում և բռնկվել, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորները՝ 4-ամյա Գայանե Վ․-ն և 3-ամյա Հասմիկ Վ․-ն, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և Մասիսի հիվանդանոցի բժշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Մասիս» ԲԿ, որտեղից էլ «Էրեբունի» ԲԿ։

Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ 

Դեպքի փաստով Մասիսի քնչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

--00—ԼՄ