ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից տեղափոխվել Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։
Այս մասին 24News-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունին, ինքնությունները չբացահայտելով, չասաց, թե վերադարձածներից քանիսն են երեխաներ։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ