Այն երկրները, որոնք տառապել են նախորդների թողածը մերժելու գայթակղությամբ, նույն վիճակում են,ինչ մենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

«...Ավելի լավ է հաշտվել անարդարության հետ, քան իրականացնել կործանարար փոփոխություններ, որոնց արդյունքում կարող է այնպես ստացվել, որ առաջարկվող ուղղումն ավելի վատ լինի, քան այն, որը կոչված է բուն չարիքը վերացնելուն, մանավանդ, որ հաճախ է պատահում, երբ անարդարացի հայտարարված փաստերն այդպես էլ չեն համապատասխանում իրականությանը...»,- այս խոսքերի հեղինակը 20-րդ դարասկզբի ԱՄՆ նախագահ Ուիլյամ Հովարդ Տաֆտն է: Այս մասին գրում է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Նախագահ, ով ոչ թե սեփական ԵՍ-ն ու կարողությունները կարևորելու մոլուցքով նախընտրեց զրոյացնել իր նախորդների թողած լավ կամ վատ ժառանգությունը, այլ աշխատեց (իր նախորդների օրինակով) ինչ-որ բան ավելացնել կատարվածի վրա...

Այսօր Միացյալ Նահանգներն աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, իսկ այն երկրները, որոնց ղեկավարները տառապելել և տառապում են իրենց նախորդների թողածը մերժելու գայթակղությամբ, կամ հայտնվել են պատմության լուսանցքում, կամ գտնվում են այն վիճակում, ինչ վիճակում այսօր ՄԵՆՔ ենք... »։

--00—ՅՄ