Պակիստանում ավելի քան 40 մարդ ողջ-ողջ այրվել է, հրդեհի ժամանակ չեն կարողացել բացել ավտոբուսի դռները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

dfd16362b17c67cc1ad9ab2388b98e42

Առնվազն 41 մարդ է զոհվել Պակիստանի Բելուջիստան նահանգում մարդատար ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով։ Dawn-ի տվյալներով՝ նրանք բոլորը ողջ-ողջ այրվել են, չեն կարողացել ինքնուրույն բացել դռները։

Ավտոբուսում եղել է 48 մարդ։

Ականատեսներին հաջողվել է այրված մեքենայից դուրս բերել երեք մարդու, այդ թվում՝ կնոջ և երեխայի։ Սակայն նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

--00—ՅՄ