Նիկոլայ Դրոզդովը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

d5c28dae3afec11a0d431cd7b8fd22c3

Մոսկվայում գտնվող իր տան մոտ անհաջող վայր ընկնելուց հետո վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովը։ Այս մասին հայտնում է НТВ հեռուստաալիքը։

Նշվում է, որ Դրոզդովը չի ցանկացել հոսպիտալացվել, սակայն նրա կինը պնդել է, իսկ առավոտյան արդեն նրան շտապօգնության մեքենայով տարել են։

Հայտնի է, որ ընկնելու արդյունքում հաղորդավարի մոտ կոտրվել է ութ կողոսկր։

Դրոզդովը բաժանմունքում կմնա առնվազն մեկ շաբաթ։

--00—ՅՄ