Թևոսյան փողոցում «06»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, «X5»-ն էլ բախվել է գազատար խողովակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

54e9d680b509ef423cbb12ba9db0dacd_1674982705

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են BMW X5 և VAZ 106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով «06»- դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել նշված վայրում գառներ պահող քաղաքացու տարածքում, իսկ X5-ն էլ բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյանը։ 

Վթարի հետևաքով 06-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, երիտասարդ տղայի կողմից մեծ դժվարությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ