Այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել, տարածվող տեսանյութը մի քանի տարվա վաղեմություն ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

aram_torosyan_shabat.am4_

Այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել: Տարածվող տեսանյութը, նախնական ուսումնասիրությամբ,  մի քանի տարվա վաղեմություն ունի:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։

«Տեսանյութը տարածող և այն իբր այսօր տեղի ունեցած դեպք ներկայացնող զլմ-ներին և ֆեյսբուքյան օգտատերերին հորդորում ենք սահմանված կարգով հերքել տեղեկությունը»,-գրել է նա:

--00—ՅՄ