Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ  28, 24News

երկրաշարժ

Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Ինչպես հայտնել էինք, սույն թվականի հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Արցախում 2-3 բալ ուժգնությամբ։

--00--ԱՀ