Չեխիայի նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

ap16175567359845_pic4_zoom_1500x1500_95415.thumb_

Չեխիայի նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը։ Այս մասին հայտնում է Česká televize-ն։

Շուտով Պրահայում սպասվում է Պավելի մամուլի ասուլիսը։ Նրա հաղթանակը հաստատել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Պավելի գլխավոր մրցակիցը Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշն էր։

Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 9-ին։

--00—ՅՄ