Զառիթափ գյուղում «VAZ-2121»-ն արգելափակվել է ցեխակույտում.դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

012823cbffac3ce91f4aba9c901b1287de0ddc

Հունվարի 28-ին, ժամը 13։41-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի վարչական տարածքում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զառիթափ գյուղում՝ «Լամիձոր» կոչվող տարածքում, արգելափակվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1988 թ․) և «UAZ» (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1970 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։

--00—ՅՄ