Տավուշի մարզպետարանից տեղի է ունեցել քայլերթ դեպի Ազատամարտիկների պուրակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

l-0x144wh-2048x1193z-0.3838

Այսօր՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Տավուշի մարզպետարանից տեղի ունեցավ քայլերթ՝ դեպի Ազատամարտիկների պուրակ։ Մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները, զինծառայողները, հոգևոր դասը, մտավորականության ներկայացուցիչները, քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների  հուշարձանին։

Այնուհետեւ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ,  Իջևանի Մշակույթի տանը կայացավ միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝  ի հիշատակ բոլոր ժամանակներում իրենց կյանքը Հայրենիքին նվիրած հայորդիների համար։

Անձնվեր ծառայության համար Տավուշի մարզպետի ու Իջևանի համայնքապետի կողմից պատվոգրերով, շնորհակալագրերով ու խորհրդանշական նվերներով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք սպաներ ու ժամկետային զինծառայողներ։

Միջոցառումն ուղեկցվեց ազգային, հայրենասիրական երգերով ու պարային ելույթներով։

--00—ՅՄ