Առողջապահության փոխնախարարն այցելել է Ինֆեկցիոն հիվանդանոցի Զինվորական բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

327275516_1166167387399791_4649752547005689012_n.jpg

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Զինվորական բաժանմունք է այցելել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը։

Նա շնորհավորել է այս պահին բուժվող զինծառայողներին և բուժանձնակազմին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 31-ամյակի առթիվ։ Նազարյանը բժիշկներից հետաքրքրվել է զինվորների առողջական վիճակով և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:

ԱՆ ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Ստեփան Աթոյանի հետ փոխնախարարը շրջել է 2022 թվականի հոկտեմբերից որպես առանձին բաժանմունք վերաբացված Զինվորական բաժանմունքում, ծանոթացել պայմաններին և հետաքրքրվել բարեկարգման աշխատանքների ընթացքով։

--00—ԶՀ