Դունյա Միյատովիչն ընդգծել է միջազգային առաքելությունների համար ԼՂ ազատ մուտքի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1102783.jpg

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միյատովիչն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Դունյա  Միյատովիչը նշել է, որ ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս հումանիտար աջակցության և մարդու իրավունքների հարցերով միջազգային առաքելությունների համար ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը բոլոր շրջաններ և մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչությանը։

Հանձնակատարն ընդգծել է նաև, որ պետք է մշակել արդյունավետ և ճկուն մուտքի պայմաններ, որոնք թույլ կտան բոլոր իրավասու դերակատարներին, այդ թվում՝ Հանձնակատարի գրասենյակին, առաջնահերթ կարգով հասանելի լինել հումանիտար աջակցության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին։

--00—ԶՀ