Մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած ՀՀ քաղաքացիներին. ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նկար

ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում ուղերձ է տարածվել Բանակի օրվա առթիվ.

«Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը։  

Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։  

Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։   

Փառք ու պատիվ զինծառայող կանանց և տղամարդկանց ընտանիքներին»։

--00—ԼՄ