Իշխանությունը պայքարում է, իսկ բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բուքմեյքերական ընկերությունները մեկ տարվա ընթացքում զգալի բարձրացել են հարկերը:

«Ժողովուրդ» օրաթերթը հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ հազար խոշոր հարկատուների ցանկի 43-րդ տեղը զբաղեցնող «Դիջիթեյն» ընկերությունը նախորդ տարի վճարել է 5 մլրդ 559 մլն 200 հազար դրամ: Նշենք, որ «Տոտո» ապրանքանիշով հայտնի այս ընկերությունը 2021 թվականին հազար խոշոր հարկատուների ցանկի 52-րդ տեղում է եղել, իսկ պետական բյուջե վճարել է 3 մլրդ 952 մլն 449 հազար դրամ:

Մյուս խոշոր հարկատուն «Կաբարկո» ընկերությունն է՝ «Աջարաբեթ» ապրանքանիշով, եւ զբաղեցնում է հազար խոշորների 30-րդ հորիզոնականը: Այս ընկերության հարկային վճարումները նախորդ տարի կազմել են 7 մլրդ 293 մլն 795 հազար դրամ: Բուքմեյքերական այս ընկերությունը եւս մեկ տարվա ընթացքում զգալի բարձրացրել է հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թվականին «Կաբարկո»-ն զբաղեցրել է խոշոր հարկատուների ցանկի 50-րդ տեղը եւ պետական բյուջե կատարել է 4 մլրդ 1 մլն 830 հազար դրամի չափով հարկային վճարում:

Նույն պատկերն է նաեւ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության դեպքում: Մեզ հայտնի դարձավ, որ խոշոր հարկատուների ցանկի 18-րդ տեղը զբաղեցնող այս ընկերությունը, որը հայտնի է «Վիվարո» ապրանքանիշով, նախորդ տարվա ընթացքում կատարել է 10 մլրդ 825 մլն դրամի հարկային վճարումներ, իսկ 2021 թվականին «Սոֆթ Կոնստրակտը» -ը դարձյալ զբաղեցրել է ցանկի 18-րդ տեղը՝ պետական բյուջե վճարելով 8 մլրդ 159 մլն 581 հազար դրամ հարկ:

Այս թվերն են գրանցվում այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե իրենց իշխանության օրոք խաղացողների թիվը նվազել է, այնինչ թվերն այլ բանի մասին են խոսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ