Փրկարարները հայտնաբերել են Երիզակ գյուղի մոտակայքում ավտոմեքենայով մոլորված քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1

Հունվարի 27-ին՝ ժամը 19։43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարիշատ գյուղի վարչական տարածքում քաղաքացին ավտոմեքենայով մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Երիզակ գյուղի մոտակայքում հայտնաբերել են Մ․ Ս․-ին (ծնված 1947 թ.)՝ «VAZ-21012» մակնիշի ավտոմեքենայով և ուղեկցել դեպի հրշեջ-փրկարարական ջոկատ։

--00—ԼՄ