Հրդեհ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում, 2 մեքենա է այրվել. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նկար

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում, գրում է Shamshyan.com-ը:

նկար

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Պարզվել է որ վառվել է Mercedes ML մակնիշի ավտոմեքենան մասամբ և նրա մոտ կայանված Toyota մակնիշի ավտոմեքենան։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ 

նկար

--00—ԼՄ