Ահաբեկչություն՝ Երուսաղեմի սինագոգում․ կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

3401732_3_seoimage4x3_87820d4281

Երուսաղեմի սինագոգում ահաբեկչություն է եղել, կան տուժածներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի ոստիկանությունը։

«Ահաբեկչություն՝ Երուսաղեմի սինագոգում: Դեպքի վայրում մի քանի մարդ  տուժել է, ահաբեկիչը վնասազերծվել է»,- հայտնել է ոստիկանությունը Twitter-ում։

Jerusalem Post-ը հայտնում է, որ ահաբեկչության հետանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։

--00—ԶՀ