Եգիպտոսի նախագահի այցը ՀՀ որոշակի հակաթուրքական գիծ ունի, Անկարան և Կահիրեն մրցակիցներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Եգիպտոսի նախագահի այցը ՀՀ որոշակի հակաթուրքական գիծ ունի, Անկարան և Կահիրեն մրցակիցներ են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, Հայաստանի համար չափազանց կարևոր է Եգիպտոսի հետ սերտ հարաբերություններ ունենալը, քանի որ այն առաջատար արաբական և իսլամական պետություն է։ Խոսելով ԵՄ քաղաքացիական դիտորդների մասին՝ փորձագետը նշեց, թե ԵՄ-ն հենց այնպես չի եկել Հայաստան, իրականում ՌԴ-ին թուլացնելու խնդիր կա։

Ըստ նրա՝ Ռուսաստանի արձագանքն անկանխատեսելի է, պետք է զգուշանալ։

--00—ԶՀ