Բաքվում պետք է հասկանան, որ Իրանի նման առյուծի պոչի հետ խաղալը անհետևանք չի մնում․ Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1478ffaca969460f669a1dede1876192_M.jpg

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Թեհրանում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատուն կոչեցյալի նկատմամբ այսօր իրականացված զինված գործողության արդյունքում պարզ են դառնում մի քանի ուշագրավ հանգամանքներ։

Նախ՝ հարձակումն իրականացրած անձն ատրպատականցի է և պարսկերեն խոսում է ատրպատականյան թյուրքերերենին բնորոշ ակնհայտ առոգանությամբ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե Բաքվի քարոզչամեքենայի այն «պնդումը», որ իբր «30 միլիոն ադրբեջանցիներ Իրանում սպասում են Բաքվի բռնապետի հրամանին այս երկիրը կործանելու համար» հերթական լկտի սուտն է։ Իրականում ատրպատականցիները Իրանի պետականակերտ էթնիկական խմբերից են և իրանցի այլ ազգությունների հետ միասին պատրաստ են կործանելու հենց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը։

Երկրորդը՝ պարզ է, որ Թեհրանում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատուն կոչեցյալն իրականում հակաիրանականության կատարյալ որջ է՝ ընդ որում, այնքան հանդուգն, որ փաստացիորեն առևանգել է հարձակումն իրականացրած իրանի քաղաքացու կնոջը։ Դա է փաստում նաև հենց Ադրբեջանից բերված անվտանգության աշխատակիցների բավական մեծ քանակը, որոնցից մեկը ոչնչացվել, իսկ երկուսը միայն վիրավորվել են գործողության ընթացքում, հակառակ դեպքում՝ միայն դիվանագիտական գործառույթ իրականացմանը միտված որևէ ներկայացուցչություն կարիք չի ունենում նման մեծաթիվ բերովի անվտանգության աշխատակիցների։

Եվ երրորդը՝ Բաքվում, ի վերջո, պետք է հասկանան, որ Իրանի նման, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծի պոչի հետ խաղալը անհետևանք չի մնում և չի մնալու, հետևաբար Բաքվից հենց այժմ էլ հորդող  թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական անզուգաչափ արձագանքի Բաքվի բռնապետական վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում և ժամանակահատվածում»։

--00—ԶՀ