Դիլիջանի ոլորաններում մոտ 5 տոննա անասնակերով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

5a9caef3eea8e4f9f9580951cd6fbf0e_1674829577

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ЗИЛ մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Արշակ Թավարյանն ու Հայկ Սարուխանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ