Արման Եղոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

photo (2)

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին եւ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Շնորհակալություն հայտնելով մեր տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ԵՄ ջանքերի համար՝ Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ մոնիտորինգային առաքելության աշխատանքը եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրադրությունը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա դրա հնարավոր հետեւանքները:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, տարբեր համատեքստերում Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին եւ մի շարք այլ հարցերի:

--00—ՅՄ