«Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան այցելած ևս 14 երեխա Արցախ վերադարձավ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Screenshot 2023-01-27 183520

Կարմիր խաչի միջնորդությամբ երեխաների հերթական խումբն է Արցախ վերադարձել: Այս մասին թվիթերի իր էջում գրել է Արցախից լրագրող Սիրանուշ Սարգսյանը։

««Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան այցելած 14 երեխաները Արցախի արգելափակման 47-րդ օրը վերջապես վերադարձան տուն՝ Արցախ»,-գրել է նա` կից հրապարակելով նաև տեսանյութ։

Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հունվարի 17-ի երեկոյան հայտնել էր` ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Հայաստանից Ստեփանակերտ են վերադարձել 19 երեխաներ։ Նրանք նույնպես Երևան էին եկել «Մանկական Եվրատեսիլը» դիտելու։