Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելությունից. Ռուսաստանում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

334c906d-11a5-4a07-8a0f-aca268ceeb4c.jpg

Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի տարածաշրջան կատարած այցից հետո, չստորագրվեց, քանի որ հայկական կողմը ցանկանում էր այն վերջնական տեսքի բերել։ Այն մշակման փուլում է, ՏԱՍՍ-ին ասել է Վաղարշակ Հարությունյանը, հայտնում է «Sputnik Արմենիան»։

Նա հերքել է նաև որոշ քաղաքագետների և ընդդիմադիր գործիչների հայտարարությունները, թե Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է ՀՀ-ին հանել ՀԱՊԿ-ից։

«Վարչապետն արդեն նշել է, որ կազմակերպությունից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող, ընդհակառակը, մեր հարաբերությունները խորանում են, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային կազմակերպությունների, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը։ Ուստի այս ամենը մարդկանց հայտարարություններ են, որոնք չեն հասկանում մեր հարաբերությունները»։

--00—ԶՀ