Կրեմլը մեկնաբանել է Պուտինի կողմից «Վագներ»-ի անդամ Հայկ Գասպարյանին պարգևատրելը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Screenshot 2023-01-27 174351

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը մեկնաբանել է ներկայում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության զինծառայող, սակայն նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված Հայկ Գասպարյանին պարգևատրելը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Նա մասնակցում է հատուկ ռազմական գործողությանը և հերոսություն է ցուցաբերել հատուկ ռազմական գործողության ժամանակ, որը նշանավորվել է պետական պարգևով»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգևներ է հանձնել 2022 թվականի դեկտեմբերին հատուկ գործողության ընթացքում հերոսություն և արիություն ցուցաբերած զինծառայողներին, որոնց մեջ է եղել նաև Գասպարյանը:

--00—ՅՄ