Տղամարդիկ պետք է աջակցեն մեզ՝ առանց բռնության հասարակություն ունենալու․ Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներկայացված էր նաեւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում տղամարդկանց մասնակցության հարցը, որի քննարկման շրջանակում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը, փոխանցում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Պատգամավորը նշել է.

«Հարցի շրջանակում ներկայացրի նաեւ Հայաստանի փորձը, այն օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես ենք եկել գործընկերներիս հետ միասին:

Տղամարդիկ կարող են աջակցել սոցիալական նորմերի վերաձևակերպմանը և պետք է աջակցեն մեզ առանց բռնության հասարակություն ունենալու հարցում:

Ես կիսում եմ տիկին Սշտեյների վերլուծությունն առ այն, որ բռնությունը վտանգ է ժողովրդավարության համար, եւ հենց սա կարող է լինել հերթական պատճառ կամ առիթ, որպեսզի տղամարդիկ եւ կանայք միասին գործեն»:

Ելույթի մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ