Կոտայքի մարզպետարանը մանրամասներ է հայտնում Հրազդանում աշակերտի կողմից գազ օգտագործելու միջադեպից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

5

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել․ «Զանգվածային լրատվության միջոցների մեր շատ սիրելի գործընկերներին ու մեր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ այսօր Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում տեղի ունեցած դեպքով Հրազդանի բժշկական կենտրոնում ժամը 15:00-ի դրությամբ որևէ քաղաքացի բուժում չի ստանում: Բոլորը լավացումով դուրս են գրվել:

Հետագա նորությունների վերաբերյալ ևս համապատասխան հաղորդագրություն կտարածվի»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի ԲԿ է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: ԲԿ-ում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։
ՀՀ առողջապահության նախարարությունից հորդորում են հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

--00—ԼՄ