Հրազդանում 9-14 տարեկան 12 երեխա է հոսպիտալացվել, դպրոցում աշակերտն անհայտ գազ է օգտագործել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Screenshot 2023-01-27 124833

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։

Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

--00—ՅՄ