Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Արևմուտքն Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին փորձում է Հայաստանին հակադրել Ռուսաստանին, արժեզրկել ռուս խաղաղապահների գործունեությունը։ Այս մասին «Սպուտնիկի» տաղավարում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Մինչև վերջերս Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հիմնախնդիրները շփման կետ էին, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը փորձում էին ճշտել միմյանց տեսակետները։ Հիմա, սակայն, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը, առաջացել է հավելյալ մրցակցություն, Հայաստանին փորձում են հակադրել Ռուսաստանին, արժեզրկել ռուսական խաղաղապահների աշխատանքը։

Իհարկե, Ռուսաստանը չի ցանկանում հավելյալ խնդիրներ ու ստիպված է մեղմ արձագանքում այս իրավիճակին։ Արևմուտքը փորձում է դուրս հանել ՌԴ-ին Կովկասից», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ