Պետք է ելք գտնենք այս փակուղուց․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

image_750x_6332b78dabbe6

Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, փոխանցում է «Լուրեր»-ը։

«Մենք ընդգծել ենք, որ Լաչինի միջանցքով բնականոն առևտրային և մասնավոր տեղաշարժի շարունակական խոչընդոտները բնակիչների համար առաջացնում են սննդի, վառելիքի և դեղորայքի պակաս: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման պարբերական խափանումներն է՛լ ավելի են խորացնում վատթարացող հումանիտար իրավիճակը:

Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, ներառյալ՝ առևտրային և մասնավոր ուղևորությունները: Պետք է ելք գտնենք այս փակուղուց, որը կապահովի այդ տարածքում բնակվող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը:

Մենք կարծում ենք, որ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են։ Շարունակում ենք հավատարիմ մնալ կայուն խաղաղության աջակցմանը: Մենք թե՛ խոսքով, թե՛ գործով ցույց տվեցինք կողմերի հետ փոխգործակցելու մեր պատրաստակամությունը՝ լինի դա երկկողմ թե բազմակողմ՝ ԵԱՀԿ-ի միջոցով, թե եռակողմ՝ բանակցությունների սեղանի շուրջ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,-ասել է Փրայսը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ