Կինը սպառնացել է կտրել երակները, եթե ամուսնուն չթողնեն․ ոստիկաններին հաջողվել է կանխել ինքնավնասումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

երակ

Երևանում՝ Ահարոնյան փողոցում՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ, հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել, գրում է Shamshyan.com-ը։

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի մի բնակչի։

Մինչ ոստիկանները բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է այցելել բաժին բերված տղամարդու կինը և սպառնացել․ «Եթե ամուսնուս չթողնեք, իմ կյանքին վերջ եմ տալու»։

Փրկարարները և պարեկները բանակցություններ են վարել այդ կնոջ հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո հաջողվել է, և կինը հրաժարվել է այդ քայլից։ 

Ըստ աղբյուրի՝ կինը սպառնացել է, թե կկտրի իր երակները։ 

--00—ԼՄ