Երևանում «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման նպատակով Հայաստան են ժամանել նախագծի ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

ՀՀ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իմ հրավերով Հայաստան են ժամանել «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները, նրանց թվում՝ «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը և Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը։ Նրանք առաջիկա օրերին կլինեն Հայաստանում՝ խնամատարության ինստիտուտի գործընթացի վերաբերյալ լավագույն փորձի փոխանակման և Երևանում «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման նպատակով։

Նախագծի ներկայացուցիչներին այսօր ընդունել եմ նախարարությունում, քննարկել ենք առաջիկա անելիքները»։

--00—ԼՄ