Քերոբյանն ընդունել է իտալական ընկերությունների անդամներին, որոնք պատրաստ են ներդրում անել ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման միտումները՝ միաժամանակ ընդգծելով արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնման, նոր ներդրումների ներգրավման կարևորությունը։

Այնուհետև հյուրերի հետ քննարկվել են ներդրումային ծրագրերի նախագծերը, որոնք վերաբերում են ջերմատնային տնտեսությունների և խոզաբուծության ոլորտներին։
Հայաստանում նախատեսվում է կազմակերպել հազարի ջերմոցային արտադրություն։

Նախարարը ներկայացրել է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի կոնսոլիդացիայի փորձնական ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների մոտ։

--00—ԼՄ