Դոլարն ու եվրոն էժանացել են, դոլարը՝ 0.26 դրամով, եվրոն՝ 1.91․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 24-ին, կազմել է 396.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.53 դրամ (նվազել է 1.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.09 դրամ (նվազել է 2.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.77 դրամ (նվազել է 0.01 դրամով):

--00—ԼՄ