Զոհվածների ծնողներին Եռաբլուրից բերման ենթարկելու վարույթով մեղադրյալներ չկան, առերեսումներ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

ss

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից զոհված զինծառայողների ծնողներին, հարազատներին բերման ենթարկելու փաստով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը դեռևս շարունակվում է։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Հարցաքննությունները, առերեսումները շարունակվում են, այս պահի դրությամբ դեռևս քրեական հետապնդման ենթարկվող անձինք, մեղադրյալներ դեռ չկան»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ զոհերի հարազատները, ծնողները սեպտեմբերի 21-ին փորձել էին թույլ չտալ, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ ՔՊ-ական պաշտոնյաներ մոտենային իրենց երեխաների, հարազատների շիրիմներին, սակայն առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, հեռացրեց ու բերման ենթարկեց նրանց։ 

Սերգեյ Առաքելյան

--00—