Ինչպես է ադրբեջանցի զինծառայողն անարգում հայի շիրիմը․«Le Figaro»-ի փոխտնօրենը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Screenshot 2023-01-23 124302

Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողն անարգում հայկական շիրիմը՝ ոտքով կոտրելով գերեզմանաքարի վրա կանգնեցված խաչը։

«Ադրբեջանցիները չեն հարգում ո՛չ կենդանի, ո՛չ մահացած հայերին․ երեկ Նախիջևանում, այսօր՝ Արցախում, վաղը՝ Հայաստանում։ Ալիևի գլխավորությամբ նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ ջնջել հայ ժողովրդին, նրա հավատը, պատմությունը, ժառանգությունը, ինքնությունը։ Ո՞վ կկանգնեցնի նրանց»,- գրել է Բուիսոնը։

--00—ՅՄ