Խաղաղապահները մարդասիրական բեռներով շարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

միր

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու բանակցային գործընթացը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ գերատեսչության՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել 3 երթուղիներով։ Գորիս-Ստեփանակերտ երթուղին ուղեկցվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեկ ավտոշարասյուն՝ մարդասիրական բեռներով։

--00—ԼՄ