Վրաստանի ԱԳ նախարարը «Թվիթեր»-ում ցավակցել է Հայաստանին զորամասի հրդեհի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

նկար

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին թվիթերի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին զորամասի հրդեհի հետևանքով 15 զոհերի կապակցությամբ։

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև սարսափելի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-  գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ազատ գյուղի զորամասերից մեկի կացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով գրանցվել է 15 զինծառայողի մահ, 3-ը վիրավոր են։ Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառը ավտոբենզինով վառարանը վառելու անհաջող փորձն էր։

--00—ԼՄ