Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար. Արամ Ա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

b910a1a0d61323abee55187c4024d439_M

Խոր ցավով իմացա Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության N զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով 15 երիտասարդ հայորդիների մահվան գույժը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

«Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության, ընտանիքների Սուրբ Հոգու մխիթարության եւ վիրավորների շուտափույթ ապաքինման համար։

Թող Աստված անսասան պահի մեր Հայրենիքն ու հայոց բանակը»,-ասել է նա:

--00—ՅՄ