Փորձ է արվել բենզինը լցնել վառարանի մեջ, հրդեհ է բռնկվել, անցել սպային, նա շպրտել է 5 լիտրանոց տարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի պատճառն ու դեպքի մանրամասները։

«Ի՞նչ ենք պարզում, պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև (էլի էսօր պիտի ընդունենք, որ մեր ունեցած բոլոր տվյալները նախնական են), այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար․․․ ընդ որում՝ նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված և այլն, որպեսզի լրացուցիչ ինչ-որ բաների կարիք չլինի։

5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, այրվել է նաև․․․ հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո էլի, նախնական տվյալներով ինքնապաշտպանական բնազդից ելնելով, էդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել ա զորամասի կացարանի ուղղությամբ։ Ենթադրում ենք, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ։ Որից հետո պարզ է, թե ինչ է տեղի ունեցել, և, իհարկե, նախաքննությունը, հույս ունեմ, Գլխավոր դատախազությունը, ՔԿ-ն կաշխատեն և ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները»,-ասել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ