Պարեկների կողմից բռնված «Ճվճվ Արոյի» որդուն տարել են դատարան, նրա ինքնազգացողությունը վատացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Screenshot 2023-01-18 201103

Այսօր՝ հունվարի 18-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավարի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված Ճվճվ Արոյի որդի «Սաքուլիկ» մականվամբ 31-մյա Սարգիս Վարդանյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Մինչ դռնփակ դատական նիստի սկսվելը, դատարանում Ս. Վարդանյանի ինքնազգացողության վատացման պատճառով շտապօգնություն է կանչվել, ու մինչ շտապօգնության ժամանումը, նրան տեղում առաջին ու անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել դատական կարգադրիչների ծառայության Ավան և Նոր Նորք դատարանի կարգադրիչները՝ պետ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ։ 

Դռնփակ դատական նիստը որոշ ժամանակ անց տեղի է ունեցել, որը տևել է մի քանի ժամ, ու այս պահին դատավոր Արման Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն ավարտել ու գնացել է խորհրդակցական սենյակ։

Թե երբ կհրապարակվի որոշումը, հայտնի չէ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ