ԱԱԾ 26-ամյա աշխատակիցը Mazda-ով բախվել է ծառին, հայտնվել մայթին ու կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Screenshot 2023-01-16 123524

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Էրիկ Չարչյանը իր վարած ռուսական համարանիշներով Mazda մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողուցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն, առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, կոտրել սրահներից մեկի ճաղավանդակները, բազալտե քարերը ու կողաշրջվել։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Է․ Չարչյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վարորդին առաջինն օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերպապահ խմբի ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։

--00—ՅՄ