Եղանակը կտաքանա 6-8 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Ջերմաստիճան

Հայաստանի տարածքում հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8, Արարատյան դաշտում և դրա նախալեռնային շրջաններում՝ 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00--ԱՀ