Տղերք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում․ Անդրեն դիմում է հայտնիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

image_750x_63c1534088d97.jpg

Տղերք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ խոսեք, մի լռեք: Այս մասին կոչ է արել երգիչ Անդրեն, դիմելով՝ աշխարհում մեծ լսարան եւ ճանաչում ունեցող հայ հայտնիներին:

«Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան,
Տղերք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ խոսեք, մի լռեք: Սիրելի հետևորդներ ջան մեկնաբանություններում նշեք բոլոր հայ հայտիներին, թող միանան»,-մասնավորապես գրել է Անդրեն:
--00—ԶՀ