Շատ քիչ մարդ կա, ում համար արդեն պարզ չէ, որ վարչապետ ներկայացող անձն ամբողջովին սնանկ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Stepan-Danielyan-580x430

Շատ քիչ մարդ կա, ում համար արդեն պարզ չէ, որ վարչապետ ներկայացող անձն ամբողջովին սնանկ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«-պատերազմը պարտվել է,

- խաղաղությունը պարտվել է,

-ռեֆորմների հարցում անկարող է,

-կառավարման համակարգը կոլապսի է վերածել,

-արտաքին քաղաքականությունն ի չիք է դարձրել,

-պաշտպանական ոլորտն ամբողջովին տապալել է,

-ապագայի հեռանկար չունի, անգամ ներկայի համար պատասխանատու չէ,

- միջազգային ասպարեզում հայ ազգը դարձրել է ծաղրի առարկա,

-ներքին ասպարեզում ազգը վերածել է ամբոխի:

Ցուցակը կարելի է շարունակել: Վերը նշվածներից անգամ մեկի առկայության պարագայում նա պետք է վռնդվեր: Նա պետք է հեռացվի, սակայն և նրա հեռացման համար պետք է լինեն հեռացնողներ, նաև պետք է մի փոքրիկ հարցի պատասխան լինի, իսկ ովքեր են նրան փոոխարինելու, թեկուզ՝ ժամանակավորապես, մինչև հասկանանք, ինչ ենք անելու:

Այս երկու հարցի պատասխաններն են հիմա ամենաառանցքայինը:

Հեռացնողները

Նրան հեռացնելու համար պետք է որոշումների կայացման կենտրոն, այսինքն լինեն մարդիկ, որոնք ի վիճակի են միասնական որոշում կայացնել, ունեն նման որոշում կայացնելու թափանցիկ ընթացակարգ: Դա չպետք է լինի նեղ թիմ, չպետք է լինի փակ խմբակ, կամ կուսակցություն: Դա պետք է լինի թափանցիկ ֆորմատ, բոլորի համար բաց ու ընդհանուր մոբիլիզացիայի համար մեխանիզմներ ունենա:

Ովքեր պետք է պատասխանատվություն ստանձնեն:

Պետք է լինի մի մեխանիզմ, որ այդ մարդիկ ընտրվեն մինչ ընտրությունները, մաքսիմալ մարդկանց մասնակցության միջոցով: Ինչպես ընտրվեն, քննարկման թեմա է, մեխանիզմներ կարելի է գտնել:

Կամ կարող ենք դա անել, կամ սկսենք հավաքել ճամպրուկները»:

--00—ՅՄ