Կայացել է անգլիական լիգայի Գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

carabao-cup-trophy-nov22-750x375

Կայացել է անգլիական լիգայի Գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Արդյունքով ձևավորվել են հետևյալ զույգերը՝

«Սաութհեմփթոն»-«Նյուքասլ»

«Նոթինգեմ Ֆորեսթ»-«Մանչեսթեր Յունայթեդ»

1/2 եզրափակչում թիմերը երկուական խաղ կանցկացնեն: Առաջին խաղերը կկայանան հունվարի 23-ին, իսկ պատասխան խաղերը՝ հունվարի 30-ին:

Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչում ՄՅՈՒ-ն վստահ հաղթել էր «Չարլթոն Ատլետիկին» (3-0), իսկ «Նոթինգեմ Ֆորեսթը» հետխաղյա 11-մետրանոցներով առավելության է հասել «Վուլվերհեմփթոնին»: «Սաութհեմփթոնը» քառորդ եզրափակչում սենսացիոն հաղթանակ է տարել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (2-0), իսկ «Նյուքասլը» նախորդ տուրում մրցաշարից դուրս է թողել «Լեսթեր Սիթիին»:

--00—ՅՄ