Զախարովան «աբսուրդ» է որակել Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՌԴ ներկայությունը վտանգ է ՀՀ-ի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Երևանից հնչող այն հայտարարությունները, թե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում վտանգ է երկրի համար, աբսուրդ են։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետն իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանն իր արևմտյան գործընկերներին ասում է, թե «Ռուսաստանն ու Հայաստանը ռազմական ագրեսիա են նախապատրաստում իր դեմ»։ Նա նաև հավելել էր, որ եթե ռուսական կողմը չի պատասխանում Բաքվին, ապա Երևանը Մոսկվային հայտնում է, որ իր ռազմական ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը։ 

Զախարովան նաև հայտարարել է, որ «նման կոչեր անող արկածախնդիրներին կոչ է անում մտածել հետևանքների մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ